Քիմիական գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ Չինաստան (տեսանյութ)

Քիմիական գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ Չինաստան (տեսանյութ)

Չինաստանի արևելքում տեղակայված քիմիական գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։

Գործարանն արտադրել է թունաքիմիկատներ և քիմիական նյութեր։ Այնտեղ աշխատում է ավելի քան 500 մարդ։

Պայթյունի հետևանքով կոտրվել են նաև ավելի քան երեք կիլոմետր հեռավորության վրա տեղակայված պահեստի ապակիներ։ 

Ընկերությունը պատկանում է «Shandong Youdao Chemical» ընկերությանը, որը քլորպիրիֆոս թունաքիմիկատի աշխարհի խոշորագույն արտադրողն է։ Ամեն տարի գործարանը արտադրում է մոտ 11 հազար տոննա նյութ, որը նախատեսված է, ի թիվս այլ բաների, միջատների դեմ պայքարի համար։ Զոհերի և վիրավորների թիվը հայտնի չէ։

Կադրերն այստեղ

Այլ կադրեր