Որ հատվածից են գտել 2-ամյա Տիգրանին․ մանրամասներ ՆԳՆ-ից

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել է.
«Սիրելի՛ քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։ Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»:
Մարմարիկ գետում այսօր հայտնաբերվել է մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի մարմինը։