ԱՄՆ-ը և Իրանն առաջընթաց են գրանցել բանակցություններում․ ԱՄՆ բանագնաց

ԱՄՆ-ը և Իրանն առաջընթաց են գրանցել բանակցություններում․ ԱՄՆ բանագնաց

ԱՄՆ-ը և Իրանն առաջընթաց են գրանցել բանակցություններում, ասել է  ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը։

Իրանն ու ԱՄՆ-ն Հռոմում երեկ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլն են անցկացրել:

«Բանակցությունները շարունակում են կառուցողական լինել։ Մենք նոր առաջընթաց գրանցեցինք, սակայն դեռ շատ աշխատանք կա անելու։ Երկու կողմերն էլ համաձայնեցին մոտ ապագայում նորից հանդիպել», - ասել է Վիտկոֆֆը:

Իրանը ներկայացնում է երկրի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։