Ակտուալություն է ձեռք բերել այն հարցադրումը, թե պայքարը իշխանափոխությա՞ն, թե՞ խորհրդարանում մանդատ ունենալու համար է

Ակտուալություն է ձեռք բերել այն հարցադրումը, թե պայքարը իշխանափոխությա՞ն, թե՞ խորհրդարանում մանդատ ունենալու համար է

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «2026-ի ընտրական գործընթացներին ընդառաջ կրկին ակտուալություն է ձեռք բերել այն հարցադրումը, թե պայքարը իշխանափոխությա՞ն, թե՞ խորհրդարանում մանդատ ունենալու համար է:

Առհասարակ պայքարը փողոցում կամ խորհրդարանում ի՞նչ գաղափարների և նպատակների շուրջ է ու յուրաքանչյուրն իր դիրքավորմամբ ի՞նչ խնդիր է լուծում:

Նույնիսկ գործող իշխանության դեմ պայքարի հելածներից մի մասն ակնհայտորեն ոչ թե Նիկոլի հեռացման վրա են աշխատում, այլ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար և այն շատ ժամանակ ընթանում է ոչ այնքան գործող կառավարչի, որքան քաղաքական դաշտի մյուս ուժերի կամ ակտորների դեմ:

Որոշ ուժերի համար պայքարը ոչ թե երկրում իրական փոփոխությունների, այլ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար հաճախորդ լինելու և ծառայություններ մատուցելու համար է»: