Իսկական պատժամիջոցների պատերազմ է սանձազերծվել․ Զախարովա

Իսկական պատժամիջոցների պատերազմ է սանձազերծվել․ Զախարովա

Արևմտյան երկրները երբեք կանգ չեն առնի բոլոր տեսակի ռեսուրսների հետապնդման հարցում՝ ոչ Ռուսաստանի, ոչ Չինաստանի առջև։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել, որ անգլոսաքսոնյան աշխարհը երբեք կանգ չի առնի։ Նրանց ռեսուրսներ են պետք բառի բոլոր իմաստներով՝ էներգետիկ, ֆինանսական, մարդկային և գաղափարական։ Բոլոր տեսակի ռեսուրսների։ Նրանք չեն կանգնի ոչ մեր, ոչ էլ ՉԺՀ - ի վրա, որի նկատմամբ, չնայած այն բանին, որ Պեկինը բարեխղճորեն կատարել է իր տնտեսական պարտավորություններն ու պայմանագրերը, իրական պատժամիջոցների պատերազմ է սանձազերծվել», - ասել է նա:

Զախարովան նշել է, որ Արեւմուտքը նման է «անհագ հրեշի, որն ամեն ինչ կլանում է սեփական բավարարվածության եւ պարզապես կենսագործունեության համար»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ՌԴ-ի դեմ արևմտյան պատժամիջոցների նպատակը տնտեսության, ֆինանսների, հասարակական կյանքի քայքայումն է։ «Նրանք դրա վրա կանգ չեն առնի։ Նրանք առաջ կգնան աշխարհով մեկ՝ ոչնչացնելով ամեն ինչ իրենց ճանապարհին։ Ըստ էության, միշտ էլ այդպես է լինում», - հավելել է նա։