Ինչո՞ւ ենք մենք հրավիրում Զելենսկիին, ով շնորհավորել էր Ադրբեջանին իր հաղթանակի առթիվ

Ռուսաստանից ոչ մի լավ բան սպասել պետք չէ, մենք շարունակում ենք անել այնպես, որ Ռուսաստանը համագործակցի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, իսկ մեզ այլևս լուրջ չընդունի։ Իսկական երկրի ղեկավարը ոչ թե կասեր, որ պատերազմ է լինելու, այլ կասեր, թե ինչպես է պաշտպանելու իր երկիրը։ Զելենսկիի ժամանելուց հետո ՌԴ-ից կարելի է սպասել ոչ պաշտոնական տնտեսական պատժամիջոցներ, օրինակ՝ քացախ կգտնեն ջերմուկի շշերում և այլն։ Այս մասին «Հայաստանը խաչմերուկում. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, թե արտադաշինքային կարգավիճակ» թեմայով միջազգային կլոր սեղանի շրջանակում MediaHub-ի հետ զրույցում ասաց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգային հարաբերությունների փորձագետ Արթուր Խաչիկյանը։

«Ինչի՞ ենք մենք հրավիրում Զելենսկիին, ով շնորհավորել էր Ադրբեջանին իր հաղթանակի առթիվ, 5000 հայ տղայի մաhից հետո»,- ասաց Խաչիկյանը։

Մանրամասները` տեսանյութում։