Գիտնականները կարծում են, որ կարող են առաջիկա երկու տասնամյակում կանգնեցնել ծերացումը

Գիտնականները կարծում են, որ կարող են առաջիկա երկու տասնամյակում կանգնեցնել ծերացումը

Գիտնականները կարծում են, որ կարող են առաջիկա երկու տասնամյակում կանգնեցնել ծերացումը։ Այս մասին ասվում է Altos Labs-ի հետ աշխատող հայտնի գիտնական  Խուան Կառլոս Իզպիսուան։

«Ես համոզված եմ, որ երկու տասնամյակի ընթացքում մենք կունենանք գործիքներ, որոնք ոչ միայն կբուժեն ախտանիշները, այլեւ կարող են կանխատեսել, կանխել եւ բուժել հիվանդությունները եւ ծերացումը՝ բջջային երիտասարդացման միջոցով»,- ասել է նա EL PAÍS-ին: 

Գիտնականը դա հիմնավորել է  հաջող փորձերով, որոնցում ինքը եւ իր թիմը կարողացել են կանգնեցնել մկների ծերացման գործընթացը։ Թեստերը հիմնված են չորս երիտասարդացնող գեների պարբերական ակտիվացման վրա։ 

Իզպիսուայի թիմը, ինչպես նաեւ Genentech-ի գիտնականները պարբերաբար չորս գեն են ակտիվացրել։ Նրանք դա արել են 35 մարդկային տարվան համարժեք ժամանակահատվածում: Արդյունքները ցույց են տվել երիտասարդացնող ազդեցություն հյուսվածքների տարբեր տեսակների վրա, ինչպիսիք են մաշկը եւ երիկամները: Դա կարող է օգնել կանխել մարդու ծերացման գործընթացը։