Թրամփը մտադիր է Հարվարդի համալսարանը զրկել բոլոր դաշնային դրամաշնորհներից

Ամերիկյան վարչակազմը ցանկանում է Հարվարդի համալսարանը զրկել մնացած բոլոր դաշնային դրամաշնորհներից, որոնք կազմում են մոտ 100 միլիոն դոլար, հաղորդել է «The New York Times» (NYT) թերթը՝ հղում անելով դաշնային գործակալություններին ուղարկված նամակին։
Սպիտակ տան հաղորդագրությունը նաև կոչ է անում «գտնել ծառայությունների այլընտրանքային մատակարարներ»։
Այս քայլը փաստացի կդադարեցնի կառավարության երկարատև գործարար հարաբերությունները Հարվարդի համալսարանի հետ, ասել է պաշտոնյաներից մեկը։
Վարչակազմի այս քայլի պատճառն այն է, որ համալսարանը չի ցանկանում փոխել իր քաղաքականությունը։