Շփոթմունք է եղել, սենսացիայի ցանկություն է․ Աննա Մայիլյանը հացադուլ չի անի

Շփոթմունք է եղել, սենսացիայի ցանկություն է․ Աննա Մայիլյանը հացադուլ չի անի

 Օրեր առաջ մամուլը գրել էր, որ օպերային երգչուհի Աննա Մայիլյանը պատրաստվում է Կոնսերվատորիայի դիմաց հացադուլ սկսել։

MediaHub.am-ը այսօր կապ է հաստատել Մայիլյանի հետ, պարզելու՝ արդյոք սկսե՞լ է հացադուլը և ինչո՞ւ է ցանկանում հացադուլ անել։ Մեր հարցին ի պատասխան` Մայիլյանը նշեց, որ հացադուլ անելու ցանկություն չունի։

«Դա շփոթմունք է, լրագրողի չափազանցությունն է, սենսացիայի ցանկություն է»,- ասաց նա։ Նա այլ հարցերի չցանկացավ պատասխանել։