«Ուրարտուի» 5 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ16 տարեկանների հավաքական

«Ուրարտուի» 5 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի Մ16 տարեկանների հավաքական

Մարտի 28-ից 30-ը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք։ Հայտնում է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը։

Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքական է հրավիրել նաև «Ուրարտուի» 5 ֆուտբոլիստների՝ Հայկ Ղազարյանին, Ալիկ Գասպարյանին, Վահե Շափաղաթյանին, Դավիթ Ղիասյանին և Արման Առաքելյանին։

Հավաքի վերջին օրը մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի «Միկա-04» թիմի հետ։ Խաղը կմեկնարկի 11։00-ին։