Սանոսյանը և Անդրեասյանը քննարկել են «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու» միջոցառման հարցերը

Սանոսյանը և Անդրեասյանը քննարկել են «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու» միջոցառման հարցերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու ԿԳՍՄ նախարար Ժաննա Անդրեասյանը մարզպետների  մասնակցությամբ համատեղ խորհրդակցություն են իրականացրել։

Քննարկվել են մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր, ինչպես նաև  «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու» միջոցառման շրջանակներում առաջիկա անելիքները և առկա խնդիրները։