Փաշի նյանն էլ ո՞ր գյուղերն է հանձնելու Ադրբեջանին․ հերթը Սյունիքի մարզի՞նն է

Փաշի նյանն էլ ո՞ր գյուղերն է հանձնելու Ադրբեջանին․ հերթը Սյունիքի մարզի՞նն է

Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր Սյունիքի մարզ։ Նա հետո հայտարարել էր, որ «բոլոր բնակավայրերում զգացել է աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերին»:

Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք Տավուշից հետո հերթը Սյունիքինն է․ այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

«Իմ կարծիքով՝ հաջորդը Տավուշի այլ գյուղերն են, որոնք անկլավային են համարվում, հետո, իմ կարծիքով, Տիգրանաշենն ա լինելու, հետո Սյունքին ա լինելու, հետո Գեղարքունիքի մարզի հատվածներն են լինելու, հերթով․․․»,– ասաց Հակոբյանը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ սահմանազատումն ու սահմանագծումը Սյունիքի մարզում զուգահեռ կարող է լինի Տավուշի անկլավային գյուղերի և Տիգրանաշենի հետ, քանի որ Սյունիքում կոմունիկացիաների թեման է, ավելի գլոբալ թեմա է Ադրբեջանի և Թուրքիայի համար, Նախիջևանը Ադրբեջանի մյուս մասին կապող ճանապարհի թեման է, թե ով է վերահսկելու այդ ճանապարհը։

«Արդեն խոսում են, որ այդ ճանապարհը տրվելու է արտաքին կառավարման, և դրա համար է Փաշինյանը, իմ կարծիքով, այցելում մարզեր, որ համոզի, ինչպես Տավուշ էր գնացել և ասում էր՝ «եթե չհանձնենք, պատերազմ կլինի», այնպես էլ Սյունիքում»,– նշեց Հակոբյանը։

Այսօր MediaHub-ը գրել էր, որ Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն: Մասնավորապես, մարզպետի անունից բնակիչներին առաջարկվում է 12 մլն դրամ գումար մինչև օգոստոս տներն ազատելու համար և, ինչպես մեզ փոխանցեցին, գյուղի բնակիչներից գրեթե բոլորը համաձայնել են այս գործարքին, բացի երկու ընտանիքից: Տիգրանաշենի գյուղապետ Լյուդվիգ Ստեփանյանի հերքեց մեր ունեցած տեղեկությունները։

«Ես կարծում եմ՝ այդտեղ գաղտնիք չկա, որ Ադրբեջանը ինչ պահանջներ ա դրել, և գաղտնիք չի, որ Ադրբեջանն ինչ պահանջ դնում ա, ինքը շատ արագ իր նպատակին հասնում է։ Եվ ոչ միայն պետք չի չհավատալ գյուղապետերի ասածներին, մարզպետների ասածներին, այլ նաև Փաշինյանն ինչ է ասում, այլ ուշադիր կլսեի՝ Ադրբեջանի ղեկավարը ինչ կասի, քանի որ, ցավոք սրտի, Ադրբեջանի ղեկավարի ասածները Հայաստանի տարբեր ռանգի ղեկավարները սկզբից հերքում են, ապա գլուխները կախած կատարում են»,– եզրափակեց Հակոբյանը։

Մարիաննա Արամյան