Սպարտակ-Լայպցիգ հանդիպումը հնարավոր է կայանա Երևանում

Սպարտակ-Լայպցիգ հանդիպումը հնարավոր է կայանա Երևանում

«Սպարտակի» նախկին բաժնետեր Ջևան Չելոյանցը դիմել է մոսկովյան ակումբի ղեկավարությանը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Լայպցիգի» դեմ հանդիպումը Հայաստանի մայրաքաղաքում անցկացնելու առաջարկով։

Այդ մասին հայտնում է Soccer․ru` հղում անելով «Инсайды от Карпа» տելեգրամյան ալիքին։ Փոխանցում է ArmSport.am-ը։

Ենթադրվում է, որ «կարմիր-սպիտակների» ղեկավարները չեն բացառել նման տարբերակը։

«Սպարտակ» – «Լայպցիգ» հանդիպումը նախատեսված է մարտի 17-ին։