Ինչպե՞ս պայքարել մոնիտորների էկրանների որակի վատացման դեմ

RTINGS-ի մասնագետները ստուգել են, թե որքանով են ժամանակակից խաղային մոնիտորները պաշտպանված պիքսելների այրումից։ Գրել է Digital Trends-ը։
Երկարատև փորձարկումների ժամանակ փորձագետները միացրել են մոնիտորներն ու ցուցադրել նկարը դրանց վրա առավելագույն պայծառությամբ։ Թեստում օգտագործված մոդելներն են եղել Dell Alienware AW3423DWF-ը, LG 27GR95QE-B-ը և Samsung Odyssey OLED G8-ը:
Թեստի արդյունքների համաձայն՝ էկրանների պիքսելները մի փոքր այրվել են։
16:9 ֆորմատով առավելագույն պայծառությամբ հեռուստաալիքների 700 ժամ շարունակ շարունակական նվագարկումից հետո էկրանի կենտրոնական հատվածում մաշվածության նշաններ են հայտնվել։ Սակայն մասնագետներն ընդգծել են, որ դրանք անտեսանելի են անզեն աչքով։
Իսկ մոնիտորների այրումը դանդաղեցնել կարել է, եթե ավելի հաճախ օգտագործել ամբողջ էկրանի ռեժիմը:
Փորձագետները նշել են, որ լիաէկրան ռեժիմում մոնիտորի էկրանի պիքսելները հավասարապես այրվում են։ Շատ դեպքերում պիքսելների այրումը դժվար է հայտնաբերել նույնիսկ սարքը տարիներ շարունակ օգտագործելուց հետո: