Հովիկ Աղազարյանն ու Գառնիկ Դանիելյանը հրաժարվում են գրանցվել նիստին

Ազգային ժողովում նիստ չեն կարողանում գումարել, քանի որ բավարար թվով պատգամավորներ չեն գրանցվել, որ քվորում ապահովվի։ Նիստը վարող Հակոբ Արշակյանն առաջարկեց մի քանի րոպե սպասել, մինչև պակասող պատգամավորները գան դահլիճ, գրանցվեն, որ լրանա քվորման անհրաժեշտ 54 պատգամավորի գրանցումը։
Սակայն որոշ ժամանակ անց Արշակյանը հայտարարեց․
«Հարգելի՛ գործընկերներ, մենք հիմա դահլիճում երկու պատգամավոր ունենք, որոնք հրաժարվում են գրանցվել՝ պարոն Աղազարյանը և պարոն Գառնիկ Դանիելյանը։ Այսպիսով, ես առաջարկում եմ 20 րոպե ընդմիջենք, որպեսզի եթերը նույնպես ընդմիջվի, և վերադառնանք 20 րոպեից, ևս երկու պատգամավոր մեզ կմիանա, և կսկսենք նիստը»։
Ըստ այդմ, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում։