Հայտնի է Անչելոտիին փոխարինելու գլխավոր թեկնածուն

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Մադրիդի «Ռեալում» Կառլո Անչելոտիին փոխարինելու գլխավոր թեկնածուն է՝ հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ Անչելոտիին «Արքայական ակումբի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու որոշումը դեռ վերջնականապես չի կայացվել։
Եթե այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» նվաճի որևէ գավաթ, ապա իտալացի մասնագետը կմնա թիմի ղեկին, իսկ հակառակ պարագայում «սերուցքայինները» կփորձեն բանակցել Տուխելի հետ համագործակցության շուրջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ռուս գործարար և «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ, իսկ նրա ակտիվները, այդ թվում՝ լոնդոնյան ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերը, սառեցվել են։