ԱՄՆ նախկին նախագահ Լինքոլնի «Արյnւնոտ ձեռնոցները» և այլ իրեր մի քանի միլիոնով վաճառվել են աճուրդում

ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի արյունոտ ձեռնոցները Չիկագոյի աճուրդում վաճառվել են 1.5 միլիոն դոլարով, իսկ թաշկինակը՝ 826,000 դոլարով։
Այս իրերը ԱՄՆ 16-րդ նախագահի գրպանում են եղել նրա սպանության գիշերը՝ 1865 թվականի ապրիլի 14-ին, գրել են ԶԼՄ-ները։
Աճուրդում վաճառվել է նաև «Որոնվում է» գրությամբ պաստառը՝ Լինքոլնի սպանության դավադրության համար կասկածվող երեք անձանց լուսանկարներով։ Այն վաճառվել է 762,000 դոլարով։ Ավելի քան 500,000 դոլար է վճարվել Լինքոլնի ձեռագրի ամենավաղ հայտնի օրինակի համար, որը վերցված է 1824 թվականի գրքույկից։
Աճուրդը կազմակերպվել է «Freeman's/Hindman»-ի կողմից՝ Լինքոլնի նախագահական հիմնադրամի անունից։ Կազմակերպությունը տիրապետում է ԱՄՆ 16-րդ նախագահի հետ կապված արտեֆակտների` աշխարհի ամենամեծ հավաքածուին։
Տեսանյութն այստեղ