Քելլոգը Մոսկվայի և Կիեւի միջև բանտարկյալների փոխանակումն անվանել է Ստամբուլյան բանակցությունների «ամենադրական արդյունքը»

Քելլոգը Մոսկվայի և Կիեւի միջև բանտարկյալների փոխանակումն անվանել է Ստամբուլյան բանակցությունների «ամենադրական արդյունքը»

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը Մոսկվայի և Կիեւի միջև բանտարկյալների փոխանակումն անվանել է Ստամբուլի բանակցությունների «ամենադրական արդյունքը»։

«Անցյալ շաբաթ Ստամբուլում կայացած Ուկրաինա-Ռուսաստան տեխնիկական բանակցությունների ամենադրական արդյունքը. յուրաքանչյուր կողմից 1000 զինվոր ուղարկվել է հայրենադարձության, իսկ 400 +-ն արդեն վերադարձել է: Շնորհակալություն Ռուստեմ Ումերովին՝ այն վարելու համար: Մեզ հրադադար է պետք, և սպանությունները պետք է դադարեցվեն»,- գրել է Քելլոգը։

Երեկ Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակել են 390-ական մարդ. սա ռազմագերիների լայնածավալ փոխանակման առաջին փուլն է «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով: Երկրորդ և երրորդ փուլերը նախատեսված են այսօր և վաղը։