Մանրամասներ՝ Ծաղկաձորում ողբերգական դեպքից․ ղեկին շրջանավարտներ են եղել

Մանրամասներ՝ Ծաղկաձորում ողբերգական դեպքից․ ղեկին շրջանավարտներ են եղել

Այսօր՝ մայիսի 24-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ծաղակաձոր քաղաքում «Bagi» տեսակի կվադրոցիկլը կողաշրջվել է և կան զոհեր:

Տեղում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ծաղկաձոր քաղաքի Վլադիմիր Հարությունյան փողոցում. «Bagi» մակնիշի կվարդրոցիկլը կողաշրջվել է, ինչի հետ 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով մահացել են:

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ վթարի հետևանքով մահացածները 2007-2008 թվականներին ծնված աղջիկներ են։ Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների նրանք երեկ տոնել են իրենց վերջին զանգը։
4 ընկերներով նրանք գնացել են Ծաղկաձոր, «Bagi» մակնիշի կվարդրոցիկլ են վարձակալել , որից հետո տեղի է ունեցել վթարը։ Ըստ ArmLur.am-ի աղբյուրի՝ վթարի ենթարկվածները Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտներն են։