«Վերին Լարս» անցակետը շարունակում է փա՞կ մնալ

«Վերին Լարս» անցակետը շարունակում է փա՞կ մնալ

Երեկ MediaHub-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը հայտնեց, որ «Վերին Լարս» անցակետը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար: Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով»,- նշեց Հակոբյանը MediaHub-ի հետ զրույցում։

Նա հավելեց, որ այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

Մարիաննա Արամյան