Տան միակ որդին էր, անհայր էր մեծացել․ մանրամասներ զոհված զինծառայողի մասին

Տան միակ որդին էր, անհայր էր մեծացել․ մանրամասներ զոհված զինծառայողի մասին

Զոհված պարտադիր ժամկետային զինծառայող Ալբերտ Սիրոյանը Արտաշատի Վարդաշեն համայնքից էր։

Tert.am-ի հետ զրույցում Վարդաշենի նախկին համայնքապետ Գևորգ Բարխոյանն ասաց, որ Ալբերտ Սիրոյանը որբ է մեծացել․«Ավելի վաղ տարիքում մահացել էր հայրը, իրենից մեծ քույր ունի, տան միակ որդին էր ինքը, սոցիալական անապահով պայմաններում են ապրում»։

Բարխոյանն ասաց, որ զորակոչվել էր բանակ 1 տարի 3 ամիս առաջ։

Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի (ծնվ. 2002թ) դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ: