Փաշինյանի՝ այս տարվա ապրիլին Էստոնիա կատարած այցը պաշտոնական կայքում նախորդ տարվա ամսաթվով է ներկայացված

Փաշինյանի՝ այս տարվա ապրիլին Էստոնիա կատարած այցը պաշտոնական կայքում նախորդ տարվա ամսաթվով է ներկայացված

Կառավարությունում այնքան փնթի ու անտարբեր վերաբերմունք ունեն իրենց «մեծարգո վարչապետի» հանդեպ, որ անգամ նրա գործունեությունը լուսաբանող պաշտոնական կայքերում հաղորդագրությունները տեղադրում են կոպիտ սխալներով։ Այս անգամ սխալը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այցերի ժամանակագրությանը։ 

Մասնավորապես, Փաշինյանն այս տարվա ապրիլի 27-ին պաշտոնական այցով մեկնել էր Էստոնիայի Հանրապետություն, որի մասին կառավարության Primeminister.am կայքում տեղադրվել է հաղորդագրություն։ Այս հաղորդագրությունը երևում է նաև կայքի առաջին էջի սլայդում, բայց լրիվ այլ ամսաթվով՝ 27.11․2024։ Այսինքն՝ սլայդի վրա նշված ամսաթվով Փաշինյանը Էստոնիա է մեկնել 2024 թվականի նոյեմբերի 27-ին, իսկ բուն հաղորդագրության մեջ նշած ամսաթվով՝ 2025 թվականի ապրիլի 27-ին։ 

Ի դեպ, այդ նույն սլայդում, առհասարակ, Փաշինյանի՝ միայն նախորդ տարվա այցելություններն են, և տպավորություն է, թե 2024-ից հետո Փաշինյանի համար կյանքը կանգ է առել։ Իսկ արդեն այս տարվա այցերն ու միջոցառումները ներկայացված են այլ բաժիններում։ Սա ոչ այլ ինչ է, քան պետական ինստիտուտների և պաշտոնական հաղորդագրությունների նկատմամբ անփույթ ու անտարբեր վերաբերմունք։ Ու զարմանալի է, որ որևէ մեկը կառավարությունում այդ կիքսը չի նկատել մինչ օրս։

Վահե Մակարյան