Արարատ Միրզոյանի մաhափորձի գործով մարդ է դատապարտվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մահափորձի գործով 3 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել մեղադրյալ Արա Բադոյանին:
Հաշվի առնելով անձի անազատության մեջ եղած հանգամանքը, որոշվել է այդ ժամանահատվածը հաշվակցել նշանակված պատժին: Բադոյանն անազատության մեջ կանցկացնի 11 ամիս 23 օր:
Դատախազությունը բողոքարկելու է դատավճիռը:
Ըստ մեղադրանքի՝ Արա Բադոյանը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը, ճեղքելով Արարատ Միրզոյանին շրջապատած անձանց շարքերը, մոտեցել է գետնին ընկած այդ ժամանկվա ԱԺ նախկին նախագահին։ «Նրան հարվածելու ուղղակի դիտավորությամբ ոտքը կտրուկ շարժել է նրա ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը», քանի որ «ներկաները գետնից բարձրացրել են արդեն իսկ անգիտակից Արարատ Միրզոյանին» և «տեղափոխել հիվանդանոց»։