Փաշինյանի բարդ երկընտրանքը

ՔՊ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որին կուսակցությունում տեսնում էին որպես Գյումրու քաղաքապետ, թմրանյութ է օգտագործում. նրա թմրանյութի թեստի պատասխանը դրական է եկել:
Հասկանալի է, որ նման «քեյսով» թեկնածուի պաշտպանությունը ռեպուտացիոն խնդիրներ է ստեղծելու Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի համար, մանավանդ, որ հանրապետության երկրորդ քաղաքում թե՛ կառավարող կուսակցության և թե՛ Սարուխանյանի վարկանիշներն առանձնապես բարձր չեն:
Մյուս կողմից, ռեպուտացիան վաղուց ՔՊ-ի համար արժեք չէ:
Հակառակ պարագայում՝ Ալեն Սիմոնյանը, ով թքել էր քաղաքացու վրա, վաղուց խորհրդարանի նախագահ չէր լինի, կամ ՔՊ խմբակցության քարտուղար չէր լինի Արթուր Հովհաննիսյանը, ով բազմիցս խուլիգանական վարքագիծ է դրսևորել:
Սրան հավելենք այլ հանգամանք:
ՔՊ-ի կադրային բազան՝ առհասարակ, իսկ Գյումրիում՝ մասնավորապես, աղքատիկ է, իսկ Գյումրիի կառույցն ամբողջովին ձևավորվել է այն տրամաբանությամբ, որ հենց Կարեն Սարուխանյանն է լինելու համայնքապետի թեկնածու:
Նման իրավիճակում՝ Նիկոլ Փաշինյանը կանգնած է բարդ երկընտրանքի առջև:
Գյումրիում ստեղծված ճգնաժամի բնական հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են, որոնք, ըստ ամենայնի, կավարտվեն ՔՊ-ի պարտությամբ՝ անկախ թեկնածուից:
ՔՊ-ի «պահեստային» տարբերակն այն է, որ Վանաձորի մոդելով համայնքապետի ԺՊ նշանակվի, ինչն առնվազն ժամանակ շահելու հնարավորություն կտա:
Վահրամ Բագրատյան