Գերմանիան կգաղտնիացնի Ուկրաինային զենքի փոխանցման տվյալները

Գերմանիան կգաղտնիացնի Ուկրաինային զենքի փոխանցման տվյալները

Ավելի քան երեք տարվա լայնածավալ պատերազմից և «լայն թափանցիկությունից» հետո Գերմանիայի նոր կառավարությունը որոշել է գաղտնի պահել Ուկրաինային զենքի մատակարարումները։

Դաշնային կառավարությունը ապագայում զգալիորեն կնվազեցնի զենքի մատակարարումների մասին տեղեկատվության քանակը, գրել է «Spiegel»-ը՝ վկայակոչելով կառավարական շրջանակների աղբյուրներ։

Նման քայլն առաջին հերթին նպատակ ունի Ռուսաստանին «ռազմական առավելություն չտալ Ուկրաինայի դեմ պատերազմում»։ Զենքի մատակարարումների հանրային քննարկումների կրճատումը համարվում է «պատերազմի մարտավարության» մաս։