Մայիսի 12-ին և մայիսի 19-ին գազ չի լինի որոշ ժամանակ․ հասցեներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 3, 5, Թումանյան փողոցի թիվ 16, 18 բազմաբնակարան շենքերի, նշված փողոցների առանձնատների գազասպառողների, «Ոսկե Կապան» և «Թրի վեյս» հյուրանոցների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 12-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Լուկաշին փողոցի, Շահումյան 16-րդ փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Գազպրոմ Արմենիա