Խամենեին Թրամփին մեղադրել է խաղաղության ձգտման մասին ստելու մեջ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Պարսից ծոց կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Թեհրանի վերաբերյալ մեկնաբանություններին «չարժե արձագանքել», հայտնել է «Reuters» գործակալությունը։
Խամենեին Թրամփին մեղադրել է խաղաղության ձգտման մասին ստելու մեջ՝ մեջբերելով նրա հայտարարությունները, թե Իրանը պետք է արագ ընդունի ԱՄՆ միջուկային համաձայնագիրը, հակառակ դեպքում «ինչ-որ վատ բան տեղի կունենա»։
Մինչ այս Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի ղեկավարության հետ հնարավոր հանդիպման պատրաստակամության մասին։