Ինչպես քվեարկել այսօր Եվրատեսիլի եզրափակչում Հայաստանի օգտին

Այսօր Եվրատեսիլի եզրափակչում Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 18 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին:
Քվեարկության կարգին և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք նաև հետևել մրցույթին` ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:
Եզրափակիչում քվեարկում են Եվրատեսիլին մասնակցող բոլոր երկրները:
Քվեարկել հնարավոր է նաև աշխարհի այլ երկրներից, որոնք չեն մասնակցում «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին www.esc.vote կայքի միջոցով:
Հայաստանից Պարգի օգտին քվեարկել հնարավոր չէ:
Այլ մասնակիցների օգտին քվեարկելու համար Հայաստանում գործում է 1004 կարճ համարը:
www.esc.vote կայքում արդեն բաց է քվեարկությունն այն երկրների համար, որոնք Եվրատեսիլին չեն մասնակցում: