Թրամփը հայտնել է, որ հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ․ օրը հայտնի է

Թրամփը հայտնել է, որ  հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ․ օրը հայտնի է

Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մայիսի 19-ին հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

 

«Քննարկելու ենք արյունահեղության դադարեցումը. շաբաթական միջինում ավելի քան 5000 ռուս և ուկրաինացի զինվոր է զոհվում»,- նշել է ԱՄՆ նախագահը, հավելել՝ օրակարգում է լինելու նաև առևտուրը:

 

Այնուհետև Սպիտակ տան ղեկավարը կզրուցի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Թրամփը հույս է հայտնել, որ շփումներն արդյունավետ կլինեն, և հրադադար կհաստատվի: