ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանության աշխատակիցներ են uպանվել․ Թրամփն արձագանքել է դեպքին (տեսանյութ)

ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանության աշխատակիցներ են uպանվել․ Թրամփն արձագանքել է դեպքին (տեսանյութ)

Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան 2 աշխատակից է սպանվել։ Միջադեպը տեղի է ունեցել Կապիտալ Ջուիշ թանգարանի մոտ։

Հարձակման գլխավոր կասկածյալը Չիկագոյից 30-ամյա Էլիաս Ռոդրիգեսն է, ով ձերբակալվել է դեպքից հետո։ Ձերբակալությունից հետո Ռոդրիգեսը վանկարկել է «Ազատություն ազատ Պաղեստինին»:

Ականատեսները պատմել են, որ նա վկա Է ձևացել՝ սպասելով ոստիկանության ժամանմանը։

«Վաշինգտոնում տեղի ունեցած այս սարսափելի սպանությունները, որոնք ակնհայտորեն հակասեմիտիզմի դրդապատճառներով են պայմանավորված, պետք է անհապաղ դադարեցվեն։ Ատելությունն ու արմատականությունը տեղ չունեն Միացյալ Նահանգներում», – գրել է  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրեական թանգարանի մոտ տեղի ունեցածի մասին։

Տեսանյութն այստեղ