Մայրաքաղաքում տղամարդու մարմնի մասերով երկու պայուսակ են հայտնաբերել. ՌԴ

Մոսկվայի հյուսիս-արևելքում տղամարդու մասնատված դի է հայտնաբերվել երկու պայուսակների մեջ, հայտնել է մայրաքաղաքի գլխավոր քննչական կոմիտեն Telegram-ի իր ալիքում։
Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Մոսկվայի Զապովեդնայա փողոցի բնակելի շենքի մոտ հայտնաբերվել է սև պայուսակ, որի մեջ եղել է տղամարդու դի՝ կտրված վերջույթներով, իսկ ավելի ուշ՝ Մենժինսկի փողոցի շենքի մոտ գտնվող Յաուզա այգու տարածքում՝ մուգ կանաչ սպորտային պայուսակ։
Հանցագործը բերման է ենթարկվել. նա, պարզվել է, սպանվածի ծանոթն է։
Կասկածյալին մի քանի ժամ անց բերման են ենթարկել Կազանսկի կայարանում։
Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով, նախաքննությունը շարունակվում է։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld