Շարմ էլ Շեյխ օդանավակայանում գովազդային վահանակը ընկել է ուղևորների վրա. զոհ կա

Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխի օդանավակայանում ցուցատախտակն ընկել է մեկնման վայրում գտնվող ուղևորների վրա, ինչի հետևանքով մահացել է Ղազախստանի քաղաքացին և վիրավորվել նրա երկու հայրենակիցները, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիարովը։
ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ իրենք արդեն կապ են հաստատել մահացածի հարազատների հետ, հյուպատոսն օգնում է նրանց բոլոր հարցերում։ Երկու տուժած կանայք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն. նրանց առողջությանը վտանգ չի սպառնում.
«Եգիպտական կողմն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Ղազախստանի քաղաքացու ողբերգական մահվան կապակցությամբ: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարն իր անձնական հսկողության տակ է վերցրել այս միջադեպը և անմիջապես դեպքի վայր է ուղարկել հանձնաժողով»,- նշել է Սմադիարովը։
Նրա խոսքով՝ դեպքի վայրում այս պահին կատարվում են քննչական գործողություններ։ Ղազախստանի դեսպանատունը հատուկ հսկողության տակ է վերցրել այս միջադեպը, եզրափակել է Սմեդյարովը։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld