Ոչ բարեկամ երկրների գազի մատակարարման վճարներն ընդունել միայն ռուբլով․ Պուտին

Ոչ բարեկամ երկրների գազի մատակարարման վճարներն ընդունել միայն ռուբլով․ Պուտին

Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներն ընդունել իրենց վարկաբեկած արժույթներով, ներառյալ դոլարով և եվրոյով, և կանցնի ռուբլով վճարումների։ Այս մասին չորեքշաբթի կառավարության հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Որոշել եմ մի շարք միջոցառումներ իրականացնել՝ այսպես կոչված անբարյացակամ երկրներին մատակարարվող մեր բնական գազի դիմաց վճարումները ռուսական ռուբլու հնարավորինս արագ անցման վերաբերյալ»,- ասել է նա։

Նախագահը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի գազ մատակարարել այլ պետություններին ավելի վաղ կնքված պայմանագրերով նախատեսված ծավալների և գների համաձայն։

Նա նաև ընդգծել է, որ անբարյացակամ երկրների հետ գազային պայմանագրերի ապագա փոփոխությունները կազդեն միայն վճարման արժույթի վրա՝ այն կփոխվի ռուսական ռուբլու։

«Ես խնդրում եմ կառավարությանը համապատասխան հրահանգ տալ «Գազպրոմին» գործող պայմանագրերի փոփոխության վերաբերյալ, միևնույն ժամանակ, բոլոր օտարերկրյա սպառողներին պետք է հնարավորություն տրվի կատարել անհրաժեշտ գործողությունները», - կարգադրել է Պուտինը։