Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձում է շարժվել դեպի ՌԴ սահման, Պուտինը Կուրսկ է այցելել

Ուկրաինայի ԶՈՒ-ն փորձում է շարժվել դեպի ՌԴ սահման, Պուտինը Կուրսկ է այցելել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզ է այցելել առաջին անգամ՝ դրա լիակատար ազատագրումից հետո։

Պուտինը հանդիպում է անցկացրել կամավորների հետ, այցելել է կառուցվող ԱԷԿ-2-ը։

«Երկրորդ համաշխարհային պատերազմի հուշարձանների ոչնչացումը Ուկրաինայի զինված ուժերի կողմից ցույց է տալիս, որ Ռուսաստանի Դաշնությունը պայքարում է նեոնացիստների դեմ»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը դեռևս փորձում են առաջ շարժվել դեպի Ռուսաստանի սահման։