Թրամփը բաց է Պուտինի հետ անձամբ հանդիպելու գաղափարի համար․ Սպիտակ տուն

Թրամփը բաց է Պուտինի հետ անձամբ հանդիպելու գաղափարի համար, բայց ավելի լավ է սպասել նրանց զրույցի արդյունքներին, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
«Նախագահը Պուտինի հետ կզրուցի ժամը 10:00-ին [Երևանի ժամանակով 18:00-ին]: Նա պլանավորում է զանգահարել նախագահ Զելենսկիին, երբ այդ զանգն ավարտվի: Ես չեմ ուզում շտապել այդ շատ կարևոր զրույցների վերաբերյալ, բայց, իհարկե, դուք կլսեք անմիջապես նախագահից կամ ինձնից, երբ այդ զանգերն այսօր ավարտվեն», - ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտին-Թրամփ հանդիպումը դեռևս նախապատրաստական փուլում չէ
«Ուկրաինական կարգավորման գործընթացը կպահանջի քրտնաջան և երկարատև աշխատանք»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։