Վիտկոֆֆը Պուտինի հետ հանդիպումներում օգտվել է ռուս թարգմանիչների ծառայությունից

Վիտկոֆֆը Պուտինի հետ հանդիպումներում օգտվել է ռուս թարգմանիչների ծառայությունից

ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումների ժամանակ օգտվել է ռուս թարգմանիչների ծառայությունից, հաղորդել է NBC-ն՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ ամերիկացի և երկու արևմտյան պաշտոնյաների։

Բանագնացի հետ ամերիկացի մասնագետ չի եղել։

«Նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացը խախտել է վաղուց հաստատված պրոտոկոլը՝ իր հետ չբերելով թարգմանիչ Վլադիմիր Պուտինի հետ բարձր մակարդակի բոլոր երեք հանդիպումներին, փոխարենը դիմելով ռուս թարգմանիչների ծառայություններին»։

Ինչպես նշել է NBC-ն, Վիտկոֆֆը ռուսերենին չի տիրապետում։