Տավուշի սահմանին վիճակը խաղաղ է․ մարտերի մասին հաճախ հրապարակվող տեղեկությունները՝ կեղծ են․ համայնքապետարան

Նախորդ շաբաթվա երկրորդ կեսից մամուլում պարբերաբար հայտնվում էին տեղեկություններ, թե Տավուշի մարզի Չինարի և Այգեպար համայքների ուղղությամբ հակառակորդը կրակ է արձակել և մարտեր են եղել։ Այսօր MediaHub.am-ը փորձեց կապ հաստատել Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի հետ՝ ճշտելու, թե այդ տեղեկությունները որքանով են համապատասխանում իրականությանը և որտեղից է սկզբնաղբյուրը։
MediaHub.am-ին պատասխանեց համայնքապետարանի աշխատակիցներից Դավիթ Սողոմոնյանը ու նշեց, որ տեղեկությունները ճիշտ չեն։
«Մենք չգիտենք՝ այդ լուրերը որտեղից են տարածվում, համայքներում վիճակը խաղաղ է»,-ասաց նա։ Հարցին, թե կրակոցներ ևս չեն եղել, վերջինս պատասխանեց՝ ոչ։
Հիշեցնենք, որ տարածված տեղեկություններից հետո MediaHub.am-ը կապ է հաստատել նաև Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանի հետ, որը նշեց՝ մարտեր չեն եղել, բայց կրակոցներ հնչել են թշնամու կողմից։