Տաթև-Լծեն խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ը և «КамАЗ»-ը․ կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Տաթև-Լծեն խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 35-ամյա Վահե Բ․-ի վարած «КамАЗ» մակնիշի բեռնատարը և Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Տարոն Մ․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։