Կրեմլը հետաքրքրված չէ Վատիկանում խաղաղության բանակցություններ անցկացնելով․ Bloomberg

Կրեմլը հետաքրքրված չէ Վատիկանում խաղաղության բանակցություններ անցկացնելով․ Bloomberg

Կրեմլը հետաքրքրված չէ Վատիկանում խաղաղության բանակցություններ անցկացնելով կամ դրանց Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, հաղորդել է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։

Նրանք ասել են, որ Մոսկվան կենտրոնացած է Ստամբուլում «տեխնիկական մակարդակով» բանակցությունները շարունակելու վրա, և որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վատիկան կատարած այցի ճանապարհին կան մի շարք խոչընդոտներ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի որոշումը և Ռուս ուղղափառ եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու միջև բարդ հարաբերությունները։

Կրեմլը չունի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վատիկան կամ որևէ այլ վայր բանակցություններ վարելու ծրագրեր, ըստ հարցի հետ ծանոթ աղբյուրների։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել էր, որ Վատիկանում բանակցությունների հաջորդ փուլը անցկացնելու վերաբերյալ «պայմանավորվածություններ» չկան։

Կրեմլին մոտ կանգնած երեք անձանց խոսքով՝ Ռուսաստանը Թուրքիան համարում է լավագույն վայրը խաղաղության համաձայնագրի պայմանների մասին հուշագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար, որը Պուտինը քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մայիսի 19-ի հեռախոսազրույցի ժամանակ։