Յուրի Շատունովին նախքան հուղարկավորելը կդիակիզեն

Ռուսական Ласковый май խմբի նախկին մենակատար Յուրի Շատունովին կդիակիզեն և կհուղարկավորեն Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը հունիսի 28-ին. այդ մասին TASS-ին հայտնել է աղբյուրը։
«Յուրի Շատունովին որոշել են դիակիզել, աճյունամոխրի հուղարկավորությունը տեղի կունենա Տրոեկուրովսկի գերեզմանատանը հունիսի 28-ին», - ասել է աղբյուրը։
Ավելի վաղ արտիստի մամուլի քարտուղար Արկադի Կուդրյաշովը TASS-ին հայտնել էր, որ հուղարկավորության օրը կախված կլինի Շատունովի կնոջ ժամանմանումից. նա ներկայում գտնվում է Գերմանիայում։
Շատունովը մահացել է 48 տարեկանում։ Ласковый май խմբի մենակատարի մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն էր։