Փաշինյանի նախկին թիմակիցները վարչապետի թեկնածու են առաջադրել Մարուքյանին

Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակիցներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին։
Աժգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու են առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին, գրել են ԶԼՄ-ները։