Աշխարհն ավելի անվտանգ կլինի 2-3 շաբաթվա ընթացքում․ Թրամփ

Աշխարհն ավելի անվտանգ կլինի 2-3 շաբաթվա ընթացքում, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդել է Reuters-ը։
«Աշխարհն այժմ անվտանգ է, և կարծում եմ՝ երկու-երեք շաբաթվա ընթացքում այն ավելի անվտանգ կլինի», - ասել է նա։
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնը կտեսնի, թե ինչ կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում նրանց ներկայացուցիչների բանակցություններից հետո։
ԱՄՆ նախագահը շեշտել է, որ կհանդիպի Պուտինի հետ, «հենց որ կարողանան դա կազմակերպել»։
«Կտեսնենք, թե ինչ կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Հիմա ժամանակն է տուն գնալ»։
Թրամփն ասել է, որ Մերձավոր Արևելք կատարած շրջագայությունից հետո չի գնա Թուրքիա, այլ անմիջապես կվերադառնա Միացյալ Նահանգներ։