Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության․ Կայա Կալլաս

Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության․ Կայա Կալլաս

Եվրամիությունը սպասում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը, լրագրողներին ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, գրել են ԶԼՄ-ները։

«Ադրբեջանն ու Հայաստանը շատ մոտ են համաձայնության»,- ասել է Կալլասը՝ կարծիք հայտնելով, որ ստորագրմամբ բոլորն են շահագրգռված։