Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև․ ինչ եղանակ կլինի

Որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև․ ինչ եղանակ կլինի

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (16-21.05.2025թ.)

 

Երևան քաղաքում՝
Մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում`

Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։

 

Երևան քաղաքի մայիսի 16-ի   բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        32°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              6.4°C (1960թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       17.3°C