Ստամբուլում մեկնարկում են ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ստամբուլում մեկնարկում են ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները։
Բանակցությունները տեղի են ունենում Դոլմաբահչեի՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի գրասենյակում։
Ավելի վաղ թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրին, հայտնել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Մարկո Ռուբիոյի գլխավորած ԱՄՆ պատվիրակությունը, Վլադիմիր Մեդինսկու գլխավորած Ռուսաստանի պատվիրակությունը և Ռուստեմ Ումերովի գլխավորած ուկրաինական պատվիրակությունն ուրբաթ օրը կլինեն Ստամբուլում։