Արտակարգ դրություն է հայտարարվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով․ ՌԴ

Ռոստովի մարզի նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը իր Telegram ալիքում հայտնել է, որ գարնանային ցրտահարություններից հետո բերքի վիճակի պատճառով մարզում արտակարգ դրություն է մտցվում։
Սլյուսարի խոսքով՝ անբարենպաստ եղանակային պայմանները ազդել են տարածաշրջանի գյուղատնտեսական տարածքների մեծ մասի վրա՝ զգալի ազդեցություն ունենալով բերքի վրա։
«Ես հրամանագիր եմ ստորագրել, որի համաձայն՝ մայիսի 19-ին, ժամը 18:00-ից Ռոստովի մարզում արտակարգ դրություն կմտցվի։ Սա մեր գյուղացիներին հնարավորություն կտա ստանալ ապահովագրական վճարումներ և փոխհատուցել վնասները», - գրել է նահանգապետի պաշտոնակատարը։
Սլյուսարը նաև հանձնարարել է տարածաշրջանային գյուղատնտեսության նախարարությանը հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը՝ ցրտահարությունից տուժած տարածքը որոշելու և գյուղացիներին պատճառված վնասի չափը գնահատելու համար։
Մայիսի 16-ին Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը նույնպես տարածաշրջանային արտակարգ դրություն է հայտարարել գյուղատնտեսական-արդյունաբերական համալիրում։