Արտակարգ դեպք․ Լուսառատ գյուղում հրդեհ է բռնկվել կուտակված փայտանյութում

Արտակարգ դեպք․ Լուսառատ գյուղում հրդեհ է բռնկվել կուտակված փայտանյութում

Այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսառատ գյուղում հրդեհ է բռնկվել և այրվում է կուտակված չոր փայտանյութ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Վեդիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում