Կալանավորված անձի համար բերված աղցանի միջից հայտնաբերել են թմրանյութ

Կալանավորված անձի համար բերված աղցանի միջից հայտնաբերել են թմրանյութ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ փորձ է արվելու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Մ․Ն․-ին փոխանցել թմրանյութ։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

«Իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները՝ քրեակատարողական ծառայողները զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ո․-ի կողմից կալանավորված անձ Մ․Ն․-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա աղցանի մեջ նկատել են թմրանյութի նմանվող հեղուկ։

Քաղաքացի Ա․Ո․-ն ձերբակալվել է «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ 

Քրեակատարողական ծառայությունը կոչ է անում քաղաքացիներին պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու՝ օրենքով սահմանված պահանջները»,- ասվում է հաղորդագրությունում։