Սարսափելի uպանություն, 5 անչափահաս է մաhացել․ ՌԴ (տեսանյութ, լուսանկար)

Սարսափելի uպանություն, 5 անչափահաս է մաhացել․ ՌԴ (տեսանյութ, լուսանկար)

Իրկուտսկի մարզի Անգարա շրջանում դանակահարության հետևանքով չորս դեռահաս է մահացել, չորսը՝ հոսպիտալացվել, գրել են ռուսական ԶԼՄ-ները։

Երեկ երեկոյան սարսափելի պատմություն է տեղի ունեցել մասնավոր տանը, որտեղ հանգստանալիս է եղել երիտասարդների մի խումբ։ Նրանցից մեկը դանակով հարձակվել է մյուսների վրա։ Չորս դեռահաս տեղում մահացել են, իսկ չորսը՝ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են բժշկական հաստատություն։ Հարձակումից հետո ենթադրյալ կասկածյալը հրդեհել է տունը և մահացել հրդեհի հետևանքով։

Քրեական գործեր են հարուցվել երկու կամ ավելի անձանց սպանության և երկու կամ ավելի անձանց սպանության փորձի հոդվածներով։

Չորս ընկերներին դանակահարած դեռահասը միացրել է գազն ու պայթեցրել տունը, երբ ոստիկանությունը դեպքի վայր ժամանելիս է եղել։

SHOT-ի տվյալներով՝ 17-ամյա Միշան եկել է իր ընկերուհի Նաստյայի ծննդյան օրվա արարողությանը, որը նախորդ օրը դարձել էր 15 տարեկան։ Նրանք տոնը նշել են Միշայի ավագ եղբոր ամառանոցում։ Շատ խմելով՝ նա վերցրել է դանակն ու հարձակվել երեկույթի մասնակիցների վրա։ Նրանցից երեքը՝ 16-ամյա Պոլինան, 14-ամյա Վադիմը և 13-ամյա Կոլյան, տեղում մահացել են։ Նրանց մարմինները հայտնաբերվել են տան ամառային խոհանոցում։ Ավելի ուշ այնտեղ հայտնաբերվել է 14-ամյա Օյբեկի մարմինը։ Եվս չորս ընկերներ դանակահարվել և տեղափոխվել են հիվանդանոց։ Երբ ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, Միշան միացրել է գազը, որից հետո հրդեհ է բռնկվել և պայթյուն է եղել։ Այդ պահին դեռահասը ներսում է եղել ու նույնպես մահացել է։

Կադրերն այստեղ

Այլ կադրեր