Նատալյա Օրեյրոն նոր դեր ունի (լուսանկար)

Մենք երբեք չենք տեսել այսպիսի Նատալյա Օրեյրո: «Վայրի հրեշտակ»-ի աստղը, ում մենք ճանաչում ենք մուգ գանգուրներով և գեղեցիկ ժպիտով, կտրուկ փոխել է իր տեսքը:
Այս ամառ նախատեսված է արգենտինական «Սուրբ Էվիտա» հեռուստասերիալի պրեմիերան՝ Նատալյա Օրեյրոյի և Դարիո Գրանդինետտիի գլխավոր դերակատարմամբ։ Օրեյրոն մարմնավորում է Արգենտինայի առաջին տիկնոջը՝ Էվա Պերոնին, և այդ դերի համար նա ստիպված է եղել ամբողջովին փոխել իր կերպարը։ Այժմ Նատալյան շիկահեր է։